ԿարևորՍպորտ

Ռոման՝ Կոնֆերենցիաների լիգայի գավաթակիր

Իտալական «Ռոման» դարձավ Կոնֆերենցիաների լիգայի առաջին խաղարկության հաղթողը: Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացած եզրափակիչում Ժոզո Մոուրինյուի թիմը հիմնական ժամանակում առավելության հասավ Նիդեռլանդների «Ֆեյենորդի» նկատմամբ:

17-րդ րոպեին փոխարինվեց Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը նոր էր ապաքինվել վնասվածքից: Հավանաբար, Մխիթարյանի մոտ զգացնել տվեց նույն վնասվածքը: Հայ ֆուտբոլիստի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Սերխիո Օլիվեիրան:

32-րդ րոպեին Մանչինիի փոխանցումից հետո Ձանիոլոն բացեց հաշիվը: Երկրորդ կեսն ակտիվ սկսեց հոլանդական թիմը, ու մեկը մյուս հետևից սպառնալիքներ ստեղծեց Պատրիսիոյի պաշտպանած դարպասին: Երկու դեպքում հռոմյան թիմին փրկեց դարպասաձողը: Հետզհետե իտալական թիմը հավասարեցրեց խաղը: Մնացած ժամանակահատվածում հաշվի մեջ փոփոխություն չեղավ:

Այսպիսով, «Ռոման» հաղթեց Կոնֆերենցիաների լիգայի գավաթը: Ժոզո Մոուրինյոն դարձավ առաջին մարզիչը, որը հաղթեց եվրագավաթային բոլոր տիտղոսները:

Back to top button