ԿարևորՀասարակություն

Քարաթափման աշխատանքների պատճառով փակվելու է Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհը

Մայիսի 26-ին՝ ժամը 11:00-14։00-ն ընկած ժամանակահատվածում, Վանաձոր-Բագրատաշեն Մ6 միջպետական ավտոճանապարհի 82-րդ կմ-ում՝ Նոյեմբերյան համայնքի Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում, Տավուշի մարզային փրկարարական վարչությունն իրականացնելու է հարկադիր քարաթափման աշխատանքներ։

ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ նշված ժամանակահատվածում ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար:

Back to top button