Հաջողության նոտա

Երկիրը պետք է սիրելով ներկայացնել. զբոսավար Արփի Եգանյան․ «Հաջողության նոտա»

Ընտրելով զբոսաշրջության ոլորտը` աշխատանքի սխալ ընտրության պատճառով Արփին հիասթափություն է ապրել և լքել ասպարեզը։ Մեկ տարվա դադարից հետո նա ուսումը շարունակել է Մայր բուհի միջազգային հարաբերությունների բաժնում, սակայն մագիստրատուրան ավարտելուց հետո հասկացել է, որ գրասենյակային աշխատանքն իր համար չէ և վերադարձել է զբոսաշրջության ոլորտ:

Արդեն 7 տարի է, ինչ ճամփորդում է երկրով մեկ և ներկայացնում հայրենիքի գույները հյուրերին: Նա շուտով կավարտի նաև Հայաստանի Ամերիկյան համալսարանը, զուգահեռ ավարտել է նաև գինու ակադեմիան` ստանալով գինետուրիզմի մասնագետի որակավորում։

Back to top button