ԿարևորԿյանքին ասել այո՛

Գլուխս բարձրացրի, տեսա՝ սավանը գնում ու կտրվում է․ Հայկ Ստեփանյան․ «Կյանքին ասել այո՛»

Հայկ Ստեփանյանը քառասուն տարեկան է, պահեստազորի սպա։ 44-օրյա պատերազմին մասնակցել է որպես կամավորական։ Կռվել էՄատաղիսում, Մարտակերտում։ Վերջինների հատման տարածքում էլ  ականանետի հարվածից վիրավորվել է՝ կորցնելով  ոտքերը։ Այժմ վերականգնողական շրջան է անցնում ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի կազմում գործող «Հայ հերոսների վերականգողական կենտրոնում»։  «Կենտրոն մտա սայլակով, դուրս եկա առանց սայլակի։ Վերականգնման փուլը շատ արագ է տեղի ունենում։ Այստեղ ոչ միայն վերականգնվում ենք, այլև զբաղվում լուրջ սպորտով»,-պատմում է Հայկը։ Բազկամարտում արդեն լուրջ հաջողություններ ունի։ Պատերազմում ծանր վիրավուրում ստացած տղաների համար ուզում է օրինակ ծառայել՝ ոտքեր չունենալը  դեռ դատավճիռ չէ։ Հայկը ամուսնացած է, ունի երկու երեխա։

Back to top button