Բիզնես բանաձև

2026 թ.-ին մոլորակի ընկերությունների 30%-ը ներկա կլինի մետատիեզերքում․ «Բիզնես բանաձև»

4 տարի անց մոլորակի բնակչության 25%-ը օրական առնվազն 1 ժամ կանցկացնի մետատիեզերքում: Ապագայի ինտերնետում մարդիկ կկարողանան գնումներ կատարել, ուսում ստանալ և նույնիսկ «հաճախել» աշխատանքի:

McDonald’s արագ սննդի ցանցը պատրաստվում է գործունեություն ծավալել մետատիեզերքում: Ընկերությունն այդ նպատակով 10 նոր ապրանքանիշ գրանցելու հայտ է ներկայացրել ԱՄՆ արտոնագրերի և ապրանքանիշերի բյուրո:

Ամերիկյան ազգային տիեզերական գործակալությանն անհանգստացրել է ուղեծրում հավելյալ 30 հազար Starlink արբանյակ տեղադրելու Իլոն Մասկի ծրագիրը: Գործարարարի հիմնած SpaceX ըներությունն այդ կերպ ցանկանում է կատարելագործել իր գլոբալ արբանյակային ինտերնետ կապի համակարգը:

Արևելքի երբեմնի «մարգարիտ» Լիբանանը աշխարհի վատագույն տնտեսական դեպրեսիաներից մեկում է հայտնվել: Համաշխարհային բանկը ճգնաժամի համար մեղադրում է երկրի իշխող դասին:

Եվրամիության երկրների պահեստարաններում նվազել է գազի պաշարների ծավալը: Gas Infrastructure Europe-ի տվյալներով՝ փետրվարի 10-ին Ֆրանսիայում գազի պաշարների մակարդակը հասել է 30%-ի, իսկ Ավստիայում մնացել է պաշարների 20%-ը:

Back to top button