Հայկական հարց

Բանակն է պետականության առաջնային ինստիտուտը․ «Հայկական հարց»

Հայկական բանակի և հայոց պետականության պատմությունները նույն տարիքի են։ Հայոց պետական այրերը գիտակցել են, որ առանց ուժեղ բանակի՝ անհնար է ոչ միայն երկրի անվտանգության ապահովումը, այլև դրա գոյությունն ընդհանրապես։

Երբ բանակը եղել է կազմակերպված ու մարտունակ, հայկական պետականությունը նույնիսկ սպառնալիք է համարվել հարևան պետությունների համար։

Կենտրոնում՝ Թովմաս Նազարբեկյան՝ Առաջին հանրապետության բարձրաստիճան զինվորականների հետ

Բանակի դերը կարևորվել է մասնավորապես Հայաստանի Առաջին հանրապետության տարիներին։ Զինուժի կազմավորման գործում աչքի են ընկել Հովհաննես Հախվերդյանն ու Թովմաս Նազարբեկյանը։

Այդ գործընթացը նմանություններ ունի Հայաստանի Երրորդ հանրապետության բանակաշինության հետ։

«Հայկական բանակն ու պետականությունը» թեմային է անդրադառնում Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը։

Back to top button