ԿարևորՔաղաքական

Թուրքիայում կայանալիք համաժողովին մասնակցության որոշում Հայաստանը դեռ չունի

«Այս պահի դրությամբ մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում չկա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Թուրքիայի հետ հարաբերությունների հարցերով բանագնաց Ռուբեն Ռուբինյանը մասնակցելու են մարտին նախատեսված Անթալիայի դիվանագիտական համաժողովին։

«Մինչ ասուլիսին գալը հասցրել եմ քննարկել պարոն Ռուբինյանի հետ և այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում չկա»,-ասել է Աղաջանյանը։

Ավելի վաղ մամուլում տարածվել էր Չավուշօղլու հայտարարությունն այն մասին, թե Արարատ Միրզոյանը և Ռուբեն Ռուբինյանը մասնակցելու են դիվանագիտական ֆորումին։

Back to top button