ԿարևորՀասարակություն

Ադրբեջանի ԶՈւ-ն սպանել է իր վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված արցախցուն. ԱՀ ՄԻՊ

Ադրբեջանի ԶՈւ-ն սպանել է իր վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված արցախցուն, հայտնում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

Այսօր՝ ժամը 13։00-ի սահմաններում ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի 1956թ. ծնված բնակիչ Ս.Ս.-ի անհայտ կորչելու մասին: Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:

Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին: 

Back to top button