ԿարևորՏնտեսական

Գործարկվել է բիզնես մոդելավորման էլեկտրոնային հաշվիչ կայք

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման խոջոյանի մասնակցությամբ նոյեմբերի 16-ին տեղի է ունեցել «gaia.am»  բիզնես մոդելավորման էլեկտրոնային հաշվիչ կայքի շնորհանդեսը։ 

Միջոցառումն իրականացվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից՝ ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի շրջանակներում։

Շնորհանդես–քննարկման նպատակն էր ներկայացնել կայքը, դրանում առկա բաղադրիչները,  համապատասխան տվյալների մուտքագրման և ավտոմատացված ելքային տվյալների ստացման գործընթացը։  Շնորհանդեսին ներկա էին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Ավստրիական Զարգացման գործակալության, էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև ֆերմերներ Հայաստանի տարբեր մարզերից։

Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում շնորհավորել է բոլորին ոլորտում նման նոր ձեռքբերման առիթով, ապա հավելել, որ կայքում առկա երեք ենթաուղղությունները լավ սկիզբ են, և էկոնոմիկայի նախարարությունը կներդրի իր  բոլոր ջանքերըը՝ գյուղատնտեսության ոլորտում պահանջված այլ ուղղություններում նման համակարգ ստեղծելու համար։

Կայքը մշակվել է ոչխարաբուծության, խոտաբույսերի և հատիկաընդեղեն մշակաբույսերի արժեշղթաներում տնտեսությունների կազմակերպման և կառավարման գործընթացում ուղեցուցային հաշվարկները հասանելի դարձնելու և նախնական խորհրդատվություն տրամադրելու նպատակով։

Քննարկման ընթացքում ֆերմերները բարձրացրել են իրենց հետաքրքրող մի շարք հարցեր, նաև շեշտել, որ Էլեկտրոնային նման ուղորդիչ գործիքի ներդրումը մեծ աջակցություն է ֆերմերային տնտեսությունների, ինչպես նաև ոլորտի  սկսնակների համար։

Back to top button