ԿարևորՀասարակություն

Հայկական տառարվեստը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում

«Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»․ Սողոմոնի առակներից այս նախադասությունը հայոց այբուբենով գրված առաջին նախադասությունն էր:

Ինչպես հայտնում են Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովից, հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումներն ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:

«Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» հայտն ընդգրկվել էր 2019 թ-ի դեկտեմբերի 11-ին։

Հայաստանի Հանրապետությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան վավերացրել է 2006 թ. և մինչ օրս ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցել է «Դուդուկն ու իր երաժշտությունը» (2008 թ.), «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» (2010 թ.), «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» (2012 թ.), «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» (2014 թ.) և «Քոչարի. ավանդական խմբապար» (2017 թ.) տարրերը:

1992թ.-ի վեր Հայաստանն անդամակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին և առաջին անգամ ներկայացրել է իր թեկնածությունը անդամակցելու՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդին 2021-2025թթ. ժամանակահատվածի համար:

Back to top button