Հաջողության նոտա

Երբ հնչյունը բխում է հոգուց․ երգչուհի, պրոդյուսեր Արաքսյա Մուշեղյան․ «Հաջողության նոտա»

Սկսելով իր ուղին Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցից` ավարտել է Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դաշնամուրի և կոմպոզիցիայի բաժնի ասպիրանտուրան։

Նրա առաջին հաջողությունը 80-ականների սկզբին էր, երբ հանդես էր գալիս «Արևիկ» մանկապատանեկան անսամբլում և իր հեղինակային երգով մասնակցեց Հեռուստառադիոպետկոմի մրցույթին՝ արժանանալով «Տարվա լավագույն երգ» մրցանակին:

Հետագայում նա մասնակցել է բազմաթիվ հանրապետական և միջազգային երաժշտական մրցույթների և նախագծերի, արժանացել գլխավոր մրցանակների և՛ որպես կատարող, և՛ որպես հեղինակ: Կոմպոզիտոր, դաշնակահար, երգչուհի և պրոդյուսեր Արաքսյա Մուշեղյանը նաև «Արտիս ֆուտուրա» մշակույթի և արվեստի պահպանման և զարգացման միջազգային ֆոնդի համանախագահն է:

Back to top button