Բիզնես բանաձև

«Հանուն թվային փողի փորձարկման». Չինաստանի Սանյա քաղաքում բնակիչներին նվիրել են 1.5 մլն դոլար․ «Բիզնես բանաձև»

«Պանդորայի արկղ». Հոկտեմբերի 3-ին  Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը շուրջ 600 լրագրողների միջոցով հրապարակել է իր նոր հետաքննության արդյունքները: Պետությունների ղեկավարներ և միլիարդատերեր. Ի՞նչ է հայտնի դարձել օֆշորների մասին հերթական բացահայտումից:

«Հանուն թվային փողի փորձարկման». Չինաստանի Հայնան նահանգում բնակիչներին և զբոսաշրջիկներին նվիրել են 1.5 միլիոն դոլար՝ այդ երկրի թվային ազգային արժույթը փորձարկելու համար: Հաջողակներն ընտրվել են վիճակահանության միջոցով:

Կարճաժամկետ հեռանկարում ոչ մի «սև կարապ» չի սպառնա համաշխարհային տնտեսությանը, բայց կան ֆինանսական ռիսկեր, որոնք 3-5 տարիների ընթացքում կարող են  ճգնաժամի պատճառ դառնալ: Նյու Յորքի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Նուրիել Ռուբինին կանխատեսումներ է արել մոլորակի տնտեսական ապագայի վերաբերյալ:

Back to top button