ԿարևորՀասարակություն

Աշխատանքի տոնավաճառ՝ հոկտեմբերի 8-ին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ համատեղ կազմակերպում է աշխատանքի տոնավաճառ։ Ավելի քան 50 գործատու՝ պետական մարմիններ, առաջատար բանկեր, ընկերություններ կներկայացնեն իրենց կազմակերպություններն ու թափուր աշխատատեղերը։ 

Ինչպես աշխատանք փնտրողներն, այնպես էլ գործատուները միջոցառման ընթացքում հնարավորություն կունենան ծանոթանալ աշխատաշուկայի միտումներին, պահանջարկին, զբաղվածության պետական ծրագրերին, դրանց դիմելու ընթակարգերին, ինչպես նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսումնական ծրագրերին: 

Աշխատանքի տոնավաճառի ընթացքում նախատեսվում է կազմակերպել նաև թեմատիկ պանելային քննարկումներ՝ Աշխատանքային օրենսգրքի, աշխատանքային իրավունքների և պարտականությունների, կամավորական գործունեության կարգավորման մեխանիզմների թեմաներով։

Միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-16։00, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակում։

Back to top button