ԿարևորՄիջազգային

Ռուսաստանը Թուրքիայից ներկրված լոլիկում վիրուս է հայտնաբերել

«Ռոսսելխոզնազդորը» թուրքական համապատասխան վարչություն է դիմել՝ Թուրքիայից ՌԴ մատակարարված ապրանքներում, հատկապես՝ լոլիկում վիրուսի հայտնաբերման հետ կապված։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ այդ հարցերը քննարկվել են Թուրքիայի Գյուղատնտեսության նախարարության արտադրության գլխավոր վերահսկողության վարչության հետ։

«Ռոսսելխոզնադզորը» մտահոգված է Թուրքիայից մատակարարվող մրգերի մեջ Moniliniafructicola-ի հայտնաբերմամբ և ՌԴ և ԵԱՏՄ երկրների համար նախատեսված ախտահարված լոլիկի նոր դեպքով և խնդրում է միջոցներ ձեռնարկել ուժեղացնելու վերահսկողությունը և ապահովելու արտահանման համար նախատեսված արտադրանքի բուսասանիտարական անվտանգությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Թուրքական կողմը «Ռոսսելխոզնազդոր»-ին է ուղարկելու կարանտինային օբյեկտների հայտնաբերման յուրաքանչյուր դեպքի հետաքննության արդյունքները և այդ փաստերի վրա ձեռնարկված միջոցառումների նկարագրությունը:

Back to top button