Ստարտափ Հայաստան

Անուշի աղջկա Սուրբ ծննդյան նվերը ճակատագրական դարձավ․ «Ստարտափ Հայաստան»

Անուշի  հետ ծանոթության առաջին րոպեներից չգիտեմ ոնց խոսակցության թեման ամուսնությունն է դառնում։ Հավանաբար նրա համար, որ հենց առաջին պահից ասում է, որ փոքրիկ բալիկ ունի, ում  թողել է ամուսնու մայրիկի մոտ, որ շտապի մեզ պատմելու, թե ինչպես է կարողացել ֆինանսիստ հաշվապահը 25 տարեկանում հասցրել մայր դառնալ, տնային տնտեսուհի լինել և բիզնես ունենալ ու հասցնել ամեն ինչ։Անուշը Մասիս քաղաքից հարս է գնացել Աշտարակ։ Դեռ դպրոցական տարիներից է հասկացել, որ իրեն դուր են գալիս ձեռագործ աշխատանքները։ Փորձել է գործել, ինչ-որ բաներ ստացվել են, հետո որոշել են, որ աղջիկը պետք է ձեռագործ աշխատանքների խմբակներ հաճախի։

Անցնում են տարիներ, Անուշը բալիկ է ունենում ու Սուրբ Ծննդյան օրը նրա բալիկին ձեռագործ ինչ-որ խաղալիք են նվիրում։ Անուշը աղջկանից շատ է սկսում ձեռքում խաղացել խաղալիքը, որպեսզի հասկանա, թե ինչպես է գործված և ինչու ինքն իր աղջկա համար նման խաղալիքներ չի գործում։

Երբ հասկացավ, որ այդքան տարի սովորածի շնորհիվ կարող է ինքն էլ նմանատիպ խաղալիքներ գործել, միանգամից մտքում ծագեց բիզնես ունենալու միտքը։ Բացեց ինստագրամյան էջը,  սկսեց ինչ-որ աշխատանքներ տեղադրել ու մարդկանց ծանոթացնել իր խաղալիքների հետ։

Քանի որ աշխատանքները երեխաների համար էր, ինքն էլ երեխա ուներ, հստակ որոշեց, որ աշխատանքային նյութերը պետք է էկոլոգիապես մաքուր լինեն, չվնասեն երեխաներին, ալերգիաներ չառաջացնեն։

Ճիշտ է, Անուշին ամուսնու մայրը շատ է օգնում, բայց մեկ է աշխատանքների համար մի քանի օր ավել է ժամանակ ուզում, որ հասցնի և մայր լինել, և գործարար կին։

Անուշի աշխատանքային ժամերն սկսվում են գիշերը, երբ բոլորը քնած են, իր կարիքն է այդ պահին ոչ ոք չունի։ Չի դժգոհում, որ գուցե հաճախ քնի հաշվին աշխատի, ասում է, որ գումար վաստակելը այսպես թե այնպես հեշտ  չէ, ինչու դժգոհել և բարդացնել առանց այդ էլ բարդ կյանքը։

Անուշի պատրաստած խաղալիքները յուրովի են ընդունվում մարդկանց կողմից, որովհետև հետաքրքիր դիմագծեր ունեն։ Հենց դա էլ Անուշի բիզնեսին հաջողություն է բերում, որովհետև կարողացել է շուկայում իրեն զատել մյուսներից։

Անուշը ծիծաղում է, երբ հարցնում եմ, թե ինչքան ներդրում է արել բիզնեսի մեջ, հետո սկսում հաշվել, ու այդ պահին էլ է ծիծաղում։

Աշտարակ հարս գնալը Անուշի կյանքի ամենալավ որոշումներից մեկն է եղել։ Այնտեղ հանգիստ է, մարդիկ լավն են, երիտասարդներն էլ ակտիվ։ Իր օրինակով փաստում է, որ Երևանից դուրս ապրելը խոչընդոտներ չի կարող առաջացնել բիզնես ունեցող մարդու համար, եթե մտքներին տեղ կա, միակ դժվարությունը երևի առաքումներն են, բայց դե 2021 թվականին դա ոչ թե դժվարություն է, այլ նոր գաղափարներ մտածելու մարտահրավեր։

Հայաստանն այնպիսի միջավայր է, որտեղ որքան էլ քիչ է գնահատվում ձեռագործ աշխատանքը, մի քանի անգամ շատ նման բիզնեսն է շատանում։

Back to top button