ԿարևորՏնտեսական

Վահան Քերոբյանը գինեգործների և կոնյակագործների հետ քննարկել է խաղողի մթերմանն առնչվող հարցեր

Հուլիսի 17-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հանդիպել է գինեգործների և կոնյակագործների հետ՝ քննարկելու մի շարք հարցեր, որոնցից ամենակարևորը խաղողի մթերմանը նախապատրաստվելը և մթերումների կազմակերպումն է։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է արել Վահան Քերոբյանը:

«Խոսել ենք միջնաժամկետ և երկարաժամկետ պլանների մասին, վերհանել այն խոչընդոտները, որոնք խանգարում են մեր արտադրողներին ավելի ռիսկային քալերի գնալ և արագ զարգանալ։

Անդրադարձել ենք նաև գործող և նոր մշակվող պետօժանդակության ծրագրերին և դրանց ավելի սահուն իրագործման հարցերին։ Գինեգործության ոլորտը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար, և մենք անելու ենք հնարավոր ամեն բան դրա հնարավորինս արագ աճն ապահովելու համար»,- գրել է նա:

Back to top button