Հրամանը՝ ապրել

Պատերազմն իմ անձնական ապրումն է․ «Հրամանը՝ ապրել»

Երիտասարդ բժիշկ Վահե Գրիգորյանը Կովիդ կենտրոնում էր աշխատում, երբ սկսվեց պատերազմը: Եղբայրը զինված ուժերում էր ծառայում ու պատերազմն իր անձնական ապրումն էր հենց միայն այդ պատճառով:

Վահեն հիշում է, որ Արցախի կենդանի լինելու մասին ակնարկող միակ բանը Ստեփանակերտի հատուկենտ լույսերն էին, որոնք եթե չլինեին, կարելի էր մտածել, թե Արցախը լուռ է ու անհաղորդ:

Հերթական անգամ, երբ Գորիս հիվանդներ էին տեղափոխել ու փորձում էին հանգստանալ, հայտնեցին, թե ստացված օգնությունը անհրաժեշտ է բեռնաթափել: Գլուխը կախ բժիշկն օգնում էր ընկերներին, երբ արկղերից մեկի վրա տեսավ «Թորոսգյուղի մայրեր» գրությունը:

Թորոսգյուղն իր ծննդավայրն է ու մայրերի ուղարկած լավաշն այդ պահին ամենից խորհրդանշական ու ուժ տվողն էր: Հոկտեմբերի 14-ին զոհվեց Վահեի եղբայրը ու ծնողների հորդորով Երևան վերադառնալուց հետո նա այլևս չգնաց պատերազմ:

Back to top button