Հաջողության նոտա

Հանրային ռադիոյի «հնաբնակը»․ «Հաջողության նոտա»

Սովորել է Երևանի Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 դպրոցում, ապա ընդունվել և ավարտել է Մանկավարժական համալսարանի հոգեբանության և տարրական դասարանների դասվարի բաժինը։ Որոշ ժամանակ աշխատել է հայկական հեռուստատեսությունում, սակայն երջանիկ պատահականությամբ` մայրիկի ընկերուհու միջնորդությամբ, մուտք է գործել Հայկական ռադիո, որտեղ էլ աշխատում է արդեն 36 տարի։ Կյանքի ձեռքբերումներից համարում է ընտանիքը, երեխաները, գործընկերներերն ու ընկերները։ Երբ համեմատում է ներկայիս ու նախկին ռադիոն, նշում է` նախկինում ռադիոն խորհրդավոր էր, այսօր այն դարձել է թափանցիկ։

Back to top button