ԿարևորՔաղաքական

ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը «վերակենդանացման նշաններ» է ցույց տալիս

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ցույց է տալիս «վերակենդանացման նշաններ»։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարել է ՀՀ Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։

«Մինսկի խմբի համանախագահությունը կոչված է ստեղծել համապատասխան միջավայր, որպեսզի հակամարտող կողմերը հանգեն բանակցային կարգավորմանը: Ուրախ եմ արձանագրել, որ Մինսկի խմբի համանախագահությունը, կարծես, ցույց է տալիս իր վերակենդանացման նշանները: Լիահույս ենք, որ կունենանք ուժեղ համանախագահություն, որը ոչ թե կհետևի, այլ կհամակարգի գործընթացները»,–ասել է Այվազյանը։

Այսօր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կոչ է աել ավարտին հասցնել գերիների և զոհված զինծառայողների աճյունների փոխանակման գործընթացը։

Ապրիլի 13-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածել էին հայտարարություն, որով կոչ էին արել վերադարձնել բոլոր գերիներին:

Back to top button