ԿարևորՀասարակություն

Հայաստանում կանցկացվի գիտության և արվեստի«STARMUS» փառատոնը

Գիտության ու արվեստի միջազգային «STARMUS» 6-րդ փառատոնն այս տարի անցկացվելու է Հայաստանում՝ սեպտեմբերի 6-11-ը։ Այսօր հայտնել է կրթության, գիտության,  մշակույթի, սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։  

Մեր առաջնահերթ նպատակը գիտության արժևորումն է՝ ասել է փոխնախարարը և հույս հայտնել, որ փառատոնը  կնպաստի տեխնոլոգիական կրթության զարգացմանը։

Որոշվել է նաև, որ Հայաստանը այս տարի կստանձնի ԱՊՀ երիտասարդական խորհրդի նախագահությունը, միաժամանակ այստեղ կիրականանա նաև «100 գաղափար ԱՊՀ-ի համար» ծրագրի միջազգային փուլը։ Հայաստանի երիտասարդական մայրաքաղաքն էլ այս տարի կլինի Սյունիքի մարզկենտրոն Կապանը։

Կապանը երիտասարդական մայրաքաղաք էր նաև 2020-ին, սակայն համավարակով ու պատերազմով պայմանավորված՝ նախատեսված միջոցառումները չեն կայացել և որոշվել է, որ քաղաքը 2021-ին նույնպես լինի տարվա երիտասարդական մայրաքաղաք։

Համավարակը նաև նոր նախաձեռնությունների հիմք է դարձել Նախարարությունը մտադիր է  իրականացնել մի ծրագիր, որի նպատակը  հայկական կրթական մեծ պլատֆորմի ստեղծումն է։

«Սա հավակնոտ ծրագիր է, քանի որ հարթակն իր մեջ ներառելու է բոլոր կրթական պաշարները։ Հիմա ընդգրկելու է հանրակրթական կրթության տարբեր բովանդակություն, և այնպես ուժեղ, կարող պլատֆորմ է լինելու, որ հետագայում նաև բուհական, մասնագիտական կրթության, Սփյուռքի համար դասընթացներ է ներառելու»,-նշել է Արթուր Մարտիրոսյանը։

Back to top button