ԿարևորՀասարակություն

Հարավային և հարավարևելյան ուղղությամբ հայկական կողմն ունեցել է դիրքային որոշակի բարելավում և առաջխաղացում

Այսօր ամբողջ օրը՝ վաղ առավոտվանից, Ադրբեջանի ԶՈՒ ռազմաճակատի գրեթե ողջ երկայնքով շարունակել են հարձակողական գործողությունները, հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ կենտրոնական ուղղությամբ 1-2 դիրքերի վրա նետելով մեծաքանակ հետևակային և այլ ուժեր, զրահատեխնիկա և միաժամանակ օգտագործելով հրետանի՝ ադրբեջանական կողմին հաջողվել է ունենալ դիրքային որոշակի բարելավում։

Հայակական զինված ուժերը հարավային և հարավարևելյան ուղղությամբ ունեցել են դիրքային որոշակի բարելավում և առաջխաղացում, նշել է Արծրուն Հովհաննիսյանը։

Back to top button