ԿարևորՔաղաքական

ԱԳ նախարարն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հոկտեմբերի 30-ին կհանդիպեն Ժնևում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 30-ին Ժնևում հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Նաղդալյանը նշել է, որ հանդիպման օրվա փոփոխությունը պայմանավորված է եղել իրավիճակային ու լոգիստիկ հանգամանքներով։

«Բազմիցս ենք նշել, որ ՀՀ-ի համար առաջնայինը կրակի դադարեցումն է՝ համաձայն հոկտեմբերի 10-ին ձեռք բերած պայմանավորվածությունների։ Մեզ համար առաջնայինը կրակի դադարեցման ռեժիմի հաստատումն է ու դրա ամրապնդումը՝ համապատասխան վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրման միջոցով։ Հենց այդ օրակարգով ենք մեկնում Ժնև»,- ասել է նա։

Back to top button