ԼուրերԿարևորՀասարակություն

«Գանձակի օդանավակայանը բավականին լուրջ օդանավակայան էր»․ Կարեն Վրթանեսյան

«Ռադիոլուրի» հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն  անդրադարձել է Գանձակի օդանավակայանին և նշել, որ Գանձայի օդանավակայանը և՛ քաղաքացիական է, և՛ ռազմական։ Խաղաղ ժամանակ այնտեղ հազվադեպ է ինչ–որ լուրջ տեխնիկա լինում։

«Մինչև ռազմական գործողությունների սկսելը Գանձայի օդանավակայանում բերեցին տեղակայեցին թուրքական F-16 ինքնաթիռները։ Այն բավականին լուրջ օդանավակայան է, բայց իհարկե միակը չէ Ադրբեջանի ռազմական օդանավակայաններից։ Գանձայի օդանավակայանից կարող էին հարվածներ հասցնել, թե՛ Հայաստանի Հանրապետության ուղղությամբ, թե՛ Արցախի։

Եթե վնասվել է օրինակ թռիչքուղին կամ այլ կարևոր ենթակառուցվածքներ, ապա դա կարող է շատ խանգարել Ադրբեջանին։ Առհասարակ ռազմական գործողությունների ժամանակ նման հարվածների իմաստը հերթով ենթակառուցվածքները շարքից հանելն է, որպեսի հակառակորդը ինչ–որ պահից չկարողանա իր խնդիրները լիարժեք կատարել»,– «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

Back to top button