Ծովահայեր

Ջրից էներգիա ստանալու նոր մեթոդներն ու Սևանա լճի անփոփոխ խնդիրները՝ 60-ականներից մինչ օրս. «Ծովահայեր»

Ջրի 256 ասոցիատների, զարմանալի դրսևորումների, էներգիա ստանալու նոր բացահայտումների, հայ գիտնականների գիտափորձերի ու Սևանա լճի փրկության ուղիների մասին «Ծովահայեր»-ի տաղավարում պատմում է Ֆիզիկական էկոլոգիայի միջազգային լաբորտորիայի ղեկավար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Համլետ Բադալյանը:

Պարոն Բադալյան, ի՞նչ կպատմեք բնության մեջ հեղուկ, պինդ և գազային վիճակով հանդիպող այդ տարրի՝ ջրի և նրա առանձնահատկությունների մասին:

Ջրի յուրահատկությունը նրանում է, որ ունենալով շատ պարզ մոլեկուլ, ստեղծում է բարդ ստրուկտուրաներ: Ավելի բարդ մոլեկուլներով կենսաբանական համակարգերն ավելի պարզ ստրուկտուրաներ են ձևավորում, քան ջրինը, որ միայն H2O է: Այս պարզ կառուցվածքով ջուրն ստեղծում է 256 տիպի ասոցիատներ, որոնցից 14-ը մենք արդեն հայտնաբերել ենք՝ համագործակցելով Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Անգլիայի, Գերմանիայի և Բելգիայի գիտնականների հետ:

Խոսենք ֆիզիկական էկոլոգիայի միջազգային լաբորատորիայի մասին, որի գիտական ղեկավարն էք, ինչպիսի՞  լաբորատորիա է և ի՞նչ  է ուսումնասիրում:

Ֆիզիկական էկոլոգիայի լաբորատորիան ստեղծվել է 2014թ.-ին ԵՊՀ ռեկտորի հրամանով, և առաջին անգամ պայմանագիր կնքվեց Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Հայաստանի միջև նման լաբորատորիա ստեղծելու համար: Նման լաբորատորիաներն աշխարհում 11-ն են, ուսումնասիրում են շրջակա միջավայրի ֆիզիկական երևույթները: Էկոլոգիայի դեռևս նոր զարգացող ուղղություն է: Մեր լաբորատորիան զբաղվում է 4 ուղղություններով. առաջինը՝ էլեկտրամագնիսական ալիքների ազդեցութունը կենսաբանական համակարգերի վրա, այսինքն՝ թե ինչպիսի ազդեցություն են ունենում ռադիոալիքները, գերկարճ ալիքները, ուլտրամանուշակագույն ճառագայթները կենսաբանական համակարգերի վրա: Երկրորը՝ ջրի միջոցով էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրների ուսումնասիրությունն է: Ջուրը պինդ մակերևույթի հետ փոխազդելով գեներացնում է էլեկտրական էներգիա: Այս միջոցով մենք կարող ենք արևի էներգիայի 62 տոկոսը փոխակերպել էլեկտրական էներգիայի, ինչի օգտակար գործողության գործակիցը բավականին բարձր է, եթե չեմ սխալվում՝ եռակի բարձր է: Լույսի միջոցով ջրի էներգիան կարող ենք շատ էֆեկտիվ փոխարինել էլեկտրական էներգիայի:

Նմանատիպ գիտափորձ առաջին անգա՞մ է արվում: 

    Այո

Որտե՞ղ և ինչպե՞ս կարող ենք կիրառել: Կարո՞ղ ենք ավելի խնայող ջեռուցման համակարգեր ստեղծել, էներգիայի կուտակիչներ ստեղծել:

Այո, կարող ենք ցանկացած պայմաններում, թեկուզ՝ կենցաղային, արևի էներգիան միայն ջրով վերածել  էլեկտրաէներգիայի: Ուզում եմ հաջորդ փորձի համար էլ ասել, եթե սառեցնում ենք ջուրը, այն մի քանի փուլ ավել է անցնում՝ քան մենք գիտենք,(մինչև հիմա 3 փուլային անցման մասին էր խոսքը): Մենք ջուրը եռացնելիս արդեն 10 փուլային անցումներ ենք ուսումնասիրել, ռենտգեն սարք ենք ստեղծել, որ իմանանք թե այդ փուլային անցումների ժամանակ ինչպիսի դրսևորումներ է ունենում ջուրը:

Պարոն Բադալյան, դուք նաև Սևանի առողջացման ձեր բանաձևն  ունեք, ինչպիսի՞ն է այն:

Սևանի խնդիրն ինձ հետաքրքրել է դեռ 75-76 թթ.-ից: Երբ առաջին անգամ ծաղկման խնդիրը գլուխ բարձրացրեց, ես դեռ ուսանող էի, 1978թ.-ից սկսած, երբ ՍՄԿԿ կենտկոմը և ՍՍՀՄ մինիստրների խորհուրդը որոշում ընդունեց, որի հիման վրա ստեղծվեց միութենական հանձնաժողով: Նման հանձնաժողով ստեղծվեց նաև Հայաստանում, որի խորհրդի նախագահը Ֆադեյ Տաճատի Սարգսյանն էր, իսկ քարտուղարը՝ Վիկտոր Համբարձումյանը: Միութենական հանձնաժողովն ահագին ֆինանսական միջոցներ առաջարկեց Հայաստանին, որ կոլեկտոր սարքեին Սևանի շուրջ, ուսումնասիրեին Սևանի հոսքերը: Արդյունքում՝ երկրաբանները սկսեցին փորել Սևանի շուրջը, որ գտնեին հոսքեր, ընդամենը գտան հանքային ջուր և ինչ որ տեղից գազ դուրս տվեց, մի շաբաթ վառում էին այդ գազը: Մի շաբաթից այդ գազը վերջացավ, ընդ որում՝ Կարեն Դեմիրճյանին, առաջին քարտուղարին էին կանչել այդ ժամանակ, գազը վերջանալուց հետո պատճառաբանեցին, թե Կարեն Դեմիրճյանն ասել է «մեր գազն է, փակեք, հետո՝ երբ կարիք եղավ կօգտագործենք», այնինչ՝ պաշարը շատ քիչ էր, երևի ճահճային մաս էր եղել տեղում ու առաջացրել գազ: Դրանից հետո հիդրոօդերևութաբանները որոշեցին, որ Սևանի ճահճացումը գոլոշացման պատճառով է և սկսեցին չոր սառույց կրակել Սևանա լճի վրա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Back to top button