ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

«Իմ քայլ»–ում էլ Արայիկ Հարությունյանից դժգոհություն կա․ Գևորգ Գորգիսյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը  դժգոհ է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի աշխատանքից։

ԱԺ կանոնակարգով խորհրդարանական փոքրամասնությունը կառավարության անդամին գրավոր հարցապնդումով դիմելու և  դրա հիման վրա նրա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը վարչապետին ներկայացնելու հնարավորություն ունի։

ԼՀԿ–ն օգտվել է այդ հնարավորությունից․ վաղը    խորհրդարանում քննարկվելու է  Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցը։ Ինչի՞ց է դժգոհ ԼՀԿ–ն, ակնկալո՞ւմ է ԲՀԿ–ի աջակցությունը  և   արդյո՞ք վստահ է, որ խորհրդարանական մեծամասնությունը կողմ կքվեարկի նախաձեռնությանը։

«Ռադիոլուրի հյուրասրահ»–ում  ԼՀԿ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի հետ զրուցել ենք ոչ միայն ԿԳՄՍ նախարարին անվստահություն հայտնելու նախաձեռնության, այլ  նաև կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու առաջարկի  և Ապրիլյան հանձնաժողովի հրապարակվելիք զեկույցի  մասին։

Back to top button