ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Վարկային արձակուրդը կանխեց ժամկետանց վարկերի կտրուկ ավելացումը․ ԿԲ խորհրդի անդամ

«Հոգեբանական ու ֆինանսական տեսանկյունից  հաճախորդների վիճակը շատ ավելի վատ կլիներ, եթե նրանց չտրամադրվեին  վարկային արձակուրդներ»,– «Ռադիոլուրի հյուրասրահ »– ում ասել  է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Հովհաննես Խաչատրյանը։ Նրա խոսքով` վարկային արձակուրդն  անհրաժեշտություն էր․ դա  հասկացան նաև բանկերն ու  գնացին այդ քայլին, թեև  այն մեծ   ծախսեր ու կանխիկի հոսքերի կրճատում էր ենթադրում։

 «Եթե վարկային արձակուրդ  չտրամադրվեր, միևնույնն է, մարտ–ապրիլ ամիսներին   ժամկետանց վարկերի քանակն  ավելանալու  էր, ինչը տեղի չունեցավ», –նշել է Խաչատրյանը և   ընդգծել, որ վերաձևակերպված վարկերի մեծ  մասն արդեն մարվում է, իսկ մի մասը մարվել է ժամանակից  շուտ։

ԿԲ խորհրդի անդամը նաև տեղեկացրել է, որ հակաճգնաժամային առաջին ու երկրորդ միջոցառումների շրջանակում  120 մլրդ դրամի վարկավորում ու սուբսիդավորում է իրականացվել։ Հիմնական միջոցներն ուղղվել են աշխատավարձերի, հարկերի ու տուրքերի վճարմանը։ Ծրագրերի շրջանակում ամենամեծ վարկառուն առևտրի ոլորտն է,  սարքավորումներ ու հիմնական միջոցներ  գրեթե  ձեռք չեն բերվել ։ Շուրջ  42 մլրդ դրամ  ուղղվել է հակաճգնաժամային երկրորդ՝ գյուղատնտեսական ուղղվածություն ունեցող ծրագրերին։ 

Back to top button