Ռադիոլուրի հյուրասրահ

Լիբանանի նոր վարչապետը նախկին իշխանության կրկնությունն է

Երկրին անհրաժեշտ են արմատական բարեփոխումներ, նույն խաղացողներով նոր խաղ ակնկալել հնարավոր չէ, «Ռադիոլուրի» հյուրասրահում ասել է Բեյրութի «Զարթօնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը։

Լիբանանի  նոր վարչապետը նախկին իշխանության կրկնությունն է, համոզված է նա։ Բեյրութի պայթյունից հետո  լիբանանահայությունը  հուսալքված է, ասում է։ Երկրից մեկնելու ցանկությունը մեծ է, սակայն մարդիկ  չեն կարող  թողնել իրենց տունն ու  բանկերում թողած գումարները։ Դրանց վրա  հսկողություն ունենալու դեպքում, կվերադառնան Հայաստան, վստահ է «Զարթօնքի» խմբագիրը։

Նա նշել է, որ պայթյունից հետո, երբ մի քանի հիվանդանոցներ են վնասվել, կորոնավիրուսի վիճակը Լիբանանում ավելի է վատացել։ Իրավիճակին չի նպաստել նաեւ օդանավակայանի բացումը։

Back to top button