Արցախյան պատերազմում հայկական ճշմարտությունն աշխարհին ընկալելի է, համոզված է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։
«Ռադիոլուրի հյուրասրահ»-ում փորձագետը նշել է, որ Հայաստանը պետք է պահանջի միջազգային հանրությունից ճիշտ արձագանք ադրբեջանա–թուրքական ահաբեչկական ագրեսիային, բայց հույսն իր վրա, իր բանակի վրա պետք է դնի։
«Որքան էլ Թուրքիան ու Ադրբեջանը փող ծախսեն, փորձեն սուտը ճշմարտության տեղ ներկայացնել, բայց երկար չի կարող շարունակվել։ Օրինակ՝ Չեխիայից մեր գործընեկները լրացուցիչ տեղեկություններ մեզնից խնդրեցին, և այժմ ապշած են ադրբեջանական կեղծիքներից։ Սա ընդամենը մեկ օրինակ է։ Սուտը անցնում է այնտեղ, որտեղ մեզ ուղղակի չեն ուզում աջակցել»,-նշում է Ստեփան Գրիգորյանը՝ հորդորելով հայաստանյան կառույցներին ու սփյուռքահայությանը շարունակել ակտիվ գործունեությունը։