Կյանքին ասել այո՛Ռադիոլուրի հյուրասրահՏեսանյութեր

Միայն «Ա» տառը գիտեի ու պիտի խաղայի «Փոքրիկ իշխանը»․ Տիգրան Դավթյան․ «Կյանքին ասել այո՛»

Տիգրան Դավթյանը ծնվել է2010 թվականին Ստեփանակերտում։ Հինգ տարեկանից թատրոնի բեմում է, առաջին լուրջ դերը խաղաց վեց տարեկանում։ «Առաջին դասարանում էի, սովորել էի միայն «Ա» տառը, երբ ասացին, որ պիտի խաղամ Փոքրիկ իշխանի դերում։ Երբ սցենարը բերեցին, ամաչում էի, որ չգիտեմ տառերը։ Ասացին՝ ամաչելու բան չկա։ Կարդում էին, ես կրկնում էի՝ տեքստում փնտրելով «Ա» տառը»,-բեմական առաջին լուրջ փորձառության մասին պատմում է Տիգրանը։ Փոքրիկ տղան երկար ժամանակ խաղում էր՝ չիմանալով, որ օձի խայթոցից հետո փոքրիկ իշխանը լքում է իր մոլորակը։

«Վեց տարեկան էի, ինձ չէին ասել, բայց երբ դարձա ութ տարեկան, հասկացա՝ ինչ է այդ պահին կատարվում։ Մի դրվագ կար վերջում, ես կանգմում էի փոքրիկ մոլորակի վրա, խոսում վարդի մասին ու ասում՝ ահա և վե՛րջ։ Գիտակցելուց հետո այս բառերն ասելիս միշտ լաց էի լինում»,-պատմում է Տիգրանը։

«Ահա և վերջ»-ը գիտակցության մեջ դաջված փոքրիկ տղան անցավ նաև Հակարին՝ հասցնելով տեսնել երկու պատերազմ, շրջափակում, հացի հերթեր ու հայրենիքի կորուստ։ Տիգրանն այժմ սովորում է Երևանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան դպրոցում, 9-րդ դասարանում է։ Արցախում թողած խաղալիքների, հիշողությունների մասին փոքրիկ եղբոր հարցերին միշտ չէ, որ կարողանում է ուղիղ պատասխան գտնել, բայց միշտ վստահեցնում է՝ «լյոխ լավա ինան»։

Կարդացեք նաև

Back to top button