Արմատներ

Ինչպես եղավ, որ ամաչկոտ ու չխոսկան երեխան դարձավ ժամանակի ամենահայտնի երգիչներից մեկը․ «Արմատներ»

Չկա ավելի բարդ բան, քան ինքն իրեն ներկայացնելը: Արմատների այս թողարկմանը ինքն իրեն կներկայացնի երգիչ Գուրգեն Դաբաղյանը, թե ինչպես ամաչկոտ ու չխոսկան երեխան մի օր սկսեց երգել, հետո ինչպես դարձավ մասնագետ-երաժիշտ։

Կպատմի՝ ի՞նչ և ինչպե՞ս սովորեց, ի՞նչ է մտածում, ի՞նչ է մտածում ժամանակակից երաժշտական ճաշակների կամ հակաերաժշտական իրողության մասին, կպատմի, թե ինչպե՞ս լինել հայտնի և հաջողակ արտիստ՝ չդավաճանելով սեփական սկզբունքներին։

Արվեստի պատմության մեջ սակավաթիվ չեն այն հրաշամանուկները, որ վաղ տարիքում շատ վառ արտահայտվել են, ապա հասունությունից հետո մոռացվել, կամ այն չեն դարձել։

Ի՞նչ կարելի էր սպասել, կամ պարզապես սպասելիքները երբեմն մարդկային հնարավորությունից գուցե դուրս են եղել:

Գուրգեն Դաբաղյանն այն հրաշամանուկն էր, որ իր կարողությունները բավականին վաղ տարիքում դրսևորեց ազգային երգի ասպարեզում, փորձեց կատարել, այսպես ասած, իրենից ահագին մեծ երգեր, ու քննություն բռնեց ժամանակի վարպետների մոտ։

Back to top button