Հայկական հարց

Անգամ չվավերացված վիճակում Սևրի պայմանագիրն այսօր արդյո՞ք որևէ իրավական նշանակություն չունի․ «Հայկական հարց»

Անգամ չվավերացված վիճակում Սևրի պայմանագիրն այսօր արդյո՞ք որևէ իրավական նշանակություն չունի:

Վիեննայի միջազգային պայմանագրերի իրավունքի մասին կոնվենցիայում նշվում է, որ պետությունը պայմանագրի վավերացումից իրավունք ունի հրաժարվել այն դեպքում, երբ դրա ստորագրումն ուժի սպառնալիքի դրսևորում է եղել:

Մինչդեռ 1920 թվականի հուլիսի 22-ին սուլթանի Խորհուրդն ամբողջ կազմով միաձայն կողմ էր քվեարկել և իր անունից լիազորել էր օսմանյան կայսրության պաշտոնական կառավարությանը ստորագրել Սևրի պայմանագիրը:

Սա Թուրքիայի օրինական իշխանությունների ազատ կամարտահայտությունն է եղել՝ անկախ այն հանգամանքից, որ «Միլլի» շարժումը դեմ էր այդ պայմանագրի ստորագրմանը:

Իրավական առումով թուրքական պետությունն որևէ արդարացում չուներ չվավերացնելու այս փաստաթուղթը, ընդ որում Սևրի պայմանագիրը թեև չի վավերացվել, բայց մասնակիորեն գործադրվել է:

Այսօր անգամ չվավերացված վիճակում Սևրի պայմանագիրն արդյո՞ք որևէ իրավական նշանակություն չունի, և դրան հաջորդող թուրքական իշխանության քայլերը Սևրի պայմանագրի դեմ արդյո՞ք օրինական էին կամ տեղավորվում էին միջազգային իրավունքի դաշտում:

Թեմային է անդրադառնում ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մարուքյանը: Սևրի պայմանագիրը՝ մաս 10-րդ:

Back to top button