ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Բեյրութի դասերը․ Հայաստանին անհրաժեշտ է մշակել համակարգային մոտեցում

«Այն աստիճանի ծանր է իրավիճակը երկրում, որ մարդիկ պատրաստ են հրաժարվել ամենաթանկ բանից՝ անկախությունից հանուն պարզ սոցիալական արդարության, բարեկեցության: Եթե չեմ սխալվում՝ երեկ  անգամ սկսվել է ստորագրահավաք՝  Լիբանանում ֆրանսիական մանդատը վերականգնելու պահանջով»,- մեկնաբանելով հուլիսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած պայթյուններից հետո մերձավորարևելյան երկրում ծայրահեղ վատթարացած իրավիճակը, փաստում է Արմեն Պետրոսյանը։

«Ռադիոլուրի» հյուրասրահում արաբագետը նշում է, որ Բեյրութի պայթյունները  հանցավոր անփութության, Լիբանանում եղած ողջ պետական համակարգի խորքային խնդիրների հերթական դրսևորումն էր՝ աղետալի հետևանքներով։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ստեղծել միջազգային ձևաչափ, որը թույլ կտա ճահճից դուրս բերել մերձավորարևելյան կարևորագույն այս երկիրը։ 

Հայաստանի արձագանքն ու օգնության ձեռք մեկնելը պայթյուններից հետո Արմեն Պետրոսյանը համարժեք է համարում, բայց համոզված է․ Բեյրութի դասերը պետք է ստիպեն Երևանին, համադրելով համահայկական ջանքերը, մշակել համակարգային քայլեր՝  հետագա հնարավոր պատահարների դեպքում հայ գաղթօջախներին աջակցելու  համար։

Back to top button