ԿարևորՄիջազգային

Ղրղզստանի նախկին նախագահը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման

Բիշքեկի դատարանը 11 տարի և 2 ամիս ազատազրկման է դատապարտել Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին: Պետության նախկին ղեկավարը մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի մեջ, հաղորդում է Ռիա Նովոոստին:

Դատարանի որոշմամբ՝ Աթամբաևը կզրկվի նաև պետական պարգևներից և գույքից: Դատական նիստերը անցել են դռնփակ: Ալմազբեկ Աթամբաևը ձերբակալվել էր 2019-ի օգոստոսին:

Back to top button