ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

5G-ով մեզ չեն չիպավորելու․ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ

Կորոնավիրուսն արդեն հասցրել են որակել որպես երրորդ համաշխարհային պատերազմ կամ ուղղակի պատերազմ՝ նոր մեթոդներով ու ձևերով։

«Պատերազմը կհամարվի հաղթած, եթե հայտնաբերվի պատվաստանյութը»,– «Ռադիոլուրի հյուրասրահում» ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ստեփան Ծատուրյանը։

Այս պատերազմը հաղթելու համար մեզ անհրաժեշտ է պահպանել հակահամաճարակային բոլոր նորմերը՝ դրանք դարձնելով զենք մեր ձեռքին և լինել պատասխանատու։

Տեխնոլոգիաները միանշանակ օգնել  են և օգնում են պայքարել համաճարակի դեմ, կարծում է փոխնախարարը։

Ստեփան Ծատուրյանը խոսել է նաև շատ արդիական, բայց շատերի համար մտահոգիչ հարցի մասին ևս. հինգերորդ սերնդի բջջային կապը կամ 5G տեխնոլոգիան առանցքային տեխնոլոգիական հարթակ է, որը գալիս է փոխարինելու Հայաստանում տարածված 3G և 4G ցանցերին և խոստանում է կապի հեղափոխական արագություն, գաղտնալսումներից պաշտպանվածության ավելի բարձր մակարդակ, կապի ավելի մեծ խտություն:

«5G–ով մեզ հաստատ չեն չիպավորելու»,– ասել է փոխնախարարը։

Ստեփան Ծատուրյանը խոսել  է նաև  կառավարության աջակցության 17-րդ ծրագրի  ու անվճար դասընթացների մասին, որը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությունն է։

Back to top button