ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Առաջին դասարանցիները դպրոց կընդունվեն օնլայն

Այս տարի էլ առաջին դասարանցիների՝ դպրոց ընդունվելու հայտերը կլրացվեն առցանց։ «Ռադիոլուրի հյուրասրահում» ասել է ԿԳՄՍ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանն ասել է, որ նախարարությունում նախորդ տարվա փորձը դրական են գնահատում։

«Այդ փորձը շատ հաջողված էր։ Այս տարի կարգում փոփոխություն է կատարվել․ առցանց գրանցումը գործելու է հանրապետության բոլոր այն բնակավայրերում, որտեղ կան մեկից ավելի դպրոցներ»,– ասել է Արշակյանը։

Խոսելով քննությունների կարգում ու ժամանակացույցում կատարված փոփոխություններից ՝ Աշոտ Արշակյանն ասել է, որ մայիսի 25-ից դիմորդները հնարավորություն կունենան վերանայել բուհ ընդունվելու համար ներկայացրած հայտերը։

Թե որ մասնագիտության համար կոնկրետ ինչ քննություն կհանձնեն, նախարարությունը կտեղեկացնի ապրիլի 30-ին։ ԿԳՄՍ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանի հետ «Ռադիոլուրի հյուրասրահում» զրուցել ենք կրթական փոփոխությունների մասին։

Back to top button