ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Պետությունը հաղթե՞լ է ապրիլյան պատերազմում, թե՞ ոչ․ հարցին պետք է պատասխանի քննիչ հանձնաժողովը

Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը կարծում է, որ հայ զինվորներն ու սպաները հաղթել են ապրիլյան պատերազմում։

Խորհրդարանական հանձնաժողովն, ըստ նրա, պետք է պատասխանի գլխավոր հարցին՝ արդյո՞ք պետությունը հաղթել է ապրիլյան պատերազմում , թե՞ ոչ։ Խաչատրյանի կարծիքով՝ կան բազմաթիվ պաշտոնյաներ, որոնց դեռ հանձնաժողովը պետք է լսի և որոնք կարող են կարևոր տեղեկություններ տրամադրել։

«Որոշ առումներով Յուրի Խաչատուրովն, օրինակ, ավելի շատ տեղեկատվություն կարող է փոխանցել ռազմական գործողությունների, կոնկրետ դրվագների վերաբերյալ, քան Սերժ Սարգսյանը»,–ասում է Խաչատրյանը։

«Ռադիոլուրի հյուրասրահ»–ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի հետ խոսել ենք ոչ միայն ապրիլյան քննիչ հանձնաժողովի գործունեության, այլև ոստիկանության բարեփոխումների, կառավարության հակաճգնաժամային ծրագրերի արդյունավետության մասին։

Back to top button