ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Հեռավար ուսուցումը՝ համազգային պիլոտային ծրագիր․ սովորողների 80 տոկոսը ներգրավված է

Հեռավար ուսուցման առաջին տասնօրյակը Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում հաջողված են համարում։ Միջինցաված տվյալով՝  դասերին 80% մասնակցություն կա, երեխաներն ու ուսուցիչները հեռավար հարթակում իրար հետ լեզու գտնում են ՝ «Ռադիոլուրի հյուրասրահ»–ում ասել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

Նախարարությունից աշակերտներին այս պահին չեն  խոստանում, որ ամռանը դասի չեն գնա, իսկ շրջանավարտներն էլ վերջին զանգ կանեն, բայց խոստանում են ամեն ինչ անել, որ երեխաները նաև ամառային  հանգիստը վայելեն։

Այս փուլում ամեն բան պայմանավորված է կորոնավիրուսի համաճարակի զարգացումներով՝ ասել է փոխնախարարը։

Ժաննա Անդրեասյանի հետ ամփոփել ենք հեռավար ուսուցման առաջին տասնօրյակի արդյունքները։

Back to top button