ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Կորոնովիրուս․ Իրանում իրավիճակը չի կայունանում

Կորոնավիրուսի տարածումն էլ ավելի է սրել Իրանի սոցիալ–տնտեսական խնդիրները։ «Թվեր դեռևս չեն ներկայացնում, բայց երկիրը շատ բարդ տնտեսական իրավիճակում է ։ Տնտեսագետներն ասում են, որ Իսլամական հեղափոխությունից ի վեր Իրանում  այս պահին տնտեսական իրավիճակը վատթարագույնն է։ Երկրի բարձրագույն իշխանությունները խոստովանում են, որ երկիրը գտնվում է պատերազմական իրադրության պայմաններում, և առկա սոցիալ–տնտեսական ծանր իրադրությունը շատ բարդ կլինի հաղթահարել»,– «Ռադիոլուրի հյուրասրահ»–ում նշել  է իրանագետ Արմեն Իսրայելյանը։

Նրա խոսքով՝ հարևան պետությունում  ներքին կայունության  ապահովումը կարևոր է նաև Հայաստանի համար, քանի որ անկայունությունն Իրանում կարող է հանգեցնել անկանխատեսելի փոփոխությունների տարածաշրջանում։ Արմեն Իսրայելյանը խոսել է  նաև Հայաստան–Իրան շփումների սահմանափակման  տնտեսական վնասների մասին։

Back to top button