Մտքերի խաչմերուկ

Վստահությունը՝ վարակի տարածումը կանխելու երաշխիք

Խուճապի բացակայության դեպքում Հայաստանում ոչ մի կորոնավիրուս չի մնա՝ վստահ է ենոքավանցի Արտակ Չիբուխչյանը։ «Եթե խուճապ չկա, մարդիկ դուրս են գալիս մաքուր օդ շնչում, մաքուր թթվածինն էլ իր գործը կատարում է․․․ Պետության ձեռնարկած միջոցառումները,  վստահության մթնոլորտը թույլ չեն տա, որ վարակը տարածվի»,– համոզված է նա։

Չիբուխչյանը կարծում է, որ հակահամաճարակային մարմիններն իրենց գործողությունները համապատասխանեցրին մեր ազգային մշակույթին։

«Այս վարակն ավելի շատ խուճապ առաջացրեց ու լուրջ հետեւանքների հանգեցրեց այն երկրներում,  որտեղ  մինչև համաճարակն էլ դիմակներով էին ման գալիս․․․»,- ասում է Չիբուխչյանը։

Back to top button