ԿարևորՄտքերի խաչմերուկ

CV–ն ներկայացնելուց առաջ «կարգի բերեք» ֆեյսբուքի ձեր էջը. 7 կանոն՝ աշխատանքի ընդունվելու համար

Ինչպես գրագետ ներկայանալ գործատուին եւ հաղթել  աշխատանքի համար հայտարարված մրցույթում։  «Արտ Լանչ» ցանցի հիմնադիր Բակուր Մելքոնյանը եւ ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավարը «Մտքերի խաչմերուկ» հեղինակային հաղորդման ժամանակ ներկայացրել են աշխատաշուկայում մրցունակ լինելու  մի քանի կանոն։

Կանոն առաջին՝ ինքնակենսագրականները ներկայացնել հակիրճ ու գրագետ շարադրված, տեղեկատվությունը լինի հավաստի ու չչափազանցված։

Կանոն երկրորդ՝ չմոռանալ ինքնակենսագրականում գրել անուն, ազգանունը։

Կանոն երրորդ ՝ ընկերության հետ նամակագրությունը վարել ձեր անուն, ազգանունը պարունակող, այլ ոչ թե գլամուրային անուններով էլ.փոստից։

Կանոն չորրորդ՝ ինքնակենսագրականը ուղարկելուց առաջ «կարգի բերել» սոց․ցանցերը էջերը

Կանոն հինգերորդ՝  ինքնակենսագրականում նշել նաեւ ֆեյսբուքյան էջի հասցեն։

Կանոն վեցերորդ՝ հարցազրույցին ներկայանալ  պատրաստված։

Կանոն յոթերորդ՝ չմոռանալ բարեկրթության կանոնները, խոսել վստահ՝ հարցազրուցավարի աչքերին նայելով։

Back to top button