ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Հայաստանը ռազմական շանտաժի չի ենթարկվի․ Փաշինյանի ուղերձը` Բեռլինից

Մյունխենում այսօր մեկնարկում է Անվտանգության միջազգային համաժողովը որին մասնակցում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը։

Հայաստանի կառավարության ղեկավարը Գերմանիա է մեկնել նախօրեին և Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամում ունեցած ելույթում, մեկնաբանելով իր՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը, ընդգծել է․ «Ինչ վերաբերում է իմ այն արտահայտությանը, որ Ղարաբաղը Հայաստան է և վերջ, դա ունի շատ պարզ և կոնկրետ բացատրություն՝ մենք ասել ենք, որ Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը մենք կընկալենք որպես հարձակում Հայաստանի Հանրապետության վրա», — ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Երկար տարիներ է, ինչ Հայաստանի Հանրապետությունը ամրագրում է, որ հանդիսանում է Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը։ Սա Հայաստանի Հանրապետության  դիրքորոշման վերահաստատումն էր»,– պատասխանելով հարցին՝  միջազգային հարթակում արած այս հայտարարությունը ի՞նչ ուղերձ է պարունակում Եվրոպային ու Ադրբեջանին, ասաց Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Բենիամին Պողոսյանը։

Նրա համոզմամբ՝ Փաշինյանի ուղերձը հետևյալն էր․ Հայաստանը չի պատրաստվում տեղի տալ Ադրբեջանի կողմից ռազմական շանտաժին՝  կամ պետք է լինի կարգավորում, որը տեղավորվում է Ադրբեջանի պատկերացումների մեջ, կամ Ադրբեջանը կվերսկսի լայնածավալ ռազմական գործողությունները։

«Վարչապետի հիմնական ուղերձը նա էր, որ Հայաստանի ռազմական շանտաժի չի ենթարկվի և, հետևաբար, Ադրբեջանի հույսերը՝ ռազմական շանտաժով ինչ–որ բանի հասնել, չեն բերել հաջողության և  հազիվ թե  բերեն ապագայում»։

Բենիամին Պողոսյանը մեկնաբանել է նաև Փաշինյան –Ալիև մյունխենյան հնարավոր ոչ պաշտոնական հանդիպման օրակարգը, անդրադարձել  տարածաշրջանային խորը հակասությունների պայմաններում Հայաստանի անվտանգությանն առնչվողխնդիրներին։

Back to top button