Սփյուռքի ձայնը

Ամերիկահայերի արձագանքը նախագահ Թրամփի ՝ Հայաստանին և Արցախին տրամադրվող օժանդակության կրճատմանը․ «Սփյուռքի ձայնը»

1-ա)Ամերիկայի Հայ դատի գրասենյակը կոչ է արել ամերիկահայությանը, որպեսզի դիմեն իրենց շրջանը ներկայացնող կոնգրեսականներին՝ Արցախի ականազերծման համար տրամադրվող ամերիկյան օժանդակությունը կրճատելուն դեմ քվեարկելու համար:
1-բ) Ամերիկայի Արևմտյան թեմը 25 հազար դոլար է տրամադրել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը՝ լիբանանահայերին օգնելու համար: 1-գ) Թուրքիայի նորընտիր պատրիարքը ճաշկերույթ է կազմակերպել Թուրքիայում լույս տեսնող պարբերականների ներկայացուցիչների համար, որի ժամանակ անդրադարձ է եղել մամուլի խնդիրներին և պատրիարքության աջակցությանը:
2. Շաքե Մանգասարյանի հարցազրույցը Քուվեյթի Ազգային վարժարանի փոխտնօրեն Կարո Ասլանյանի հետ:
3.Նովոռոսիսկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Կոմիտաս քահանա Հարությունյանը հեռախոսակապի միջոցով անդրադառնում է համայնք- եկեղեցի կապին, եկեղեցական տոներին հայության մասնակցությանն ու Տյառնընդառաջի միջոցառումներին:

Back to top button