Սփյուռքի ձայնը

Հայաստանը «խաղաղություն» արտահանող երկիր է․ «Սփյուռքի ձայնը»

1. Թուրքիայում հայկական և հունական բնակավայրերում գանձագողությունը շարունակվում է: Հարցը բարձրացվել է Թուրքիայի խորհրդարանում: Իրանահայ, Իրանի «Ամիր Քապիր» համալսարանի դասախոս Գևորգ Կարապետյանը ճանչվել է Իրանի լավագույն դասախոս՝ արժանանալով պետական բարձր պարգևի:
2. «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանն անդրադառնում է Թուրքիայի օրենսդիր դաշտում տարաբնույթ օրինագծերի քննարկումներին և ընդունումներին:
3. 2019 թվականի փետրվարի 8-ին հայկական հումանիտար առաքելության խումբը մեկնեց Սիրիա՝ առաքելություն իրականացնելու նպատակով: Գործունեության 1-ամյակի առիթով հարցազրույց Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանի հետ:

Back to top button