ԿարևորՄտքերի խաչմերուկ

Ինչպես ազատվել աղբից ՝ շահույթ ստանալով

Ինչպե՞ս պայքարել փողոցներում հայտնվող կոշտ թափոնների ու գործածությունից դուրս եկած կենցաղային իրերի դեմ։ Ինչպե՞ս են եվրոպացիները ազատվում կենցաղային թափոններից եւ միաժամանակ գումար աշխատի։

«ԱրտԼանչ» ցանցի հիմնադիր Բակուր Մելքոնյանն իր հեղինակային հաղորդման ժամանակ ներկայացրել է նորվեգացիների եւ  իտալացիների փորձը։ Դա հաշվի առնելով` նաեւ առաջարկներ է ներկայացնում Հայաստանում այդ խնդիրը լուծելու համար։ «Անհրաժեշտ է հարկային արտոնություններ տրամադրել աղբի վերամշակմամբ զբաղվել ցանկացող ընկերություններին, եւ աշխարհում գործածվող սորտավորող աղբի մեքենաների տեղադրման օգնությամբ հարցին լուծում տալ։ Շահույթ եւ բիզնես՝ արդյունքում մաքուր Հայաստան»,– ասում է Բակուր Մեքլոնյանը։

Գործարարը խոսել է նաեւ 2022 թվականից պոլիէթիլենային տոպրակների գործածության արգելքի մասին։

Back to top button