ԿարևորՄտքերի խաչմերուկ

Խոշոր հարկատուների ցանկի հակառակ կողմը․ «Ենոքավանի հանրապետություն»

«Ենոքավանի հանրապետություն» հաղորդման հեղինակ Արտակ Չիբուխչյանը  ճիշտ չի համարում խոշոր հարկատուների ցանկի հրապարակումը, կարծում է՝ թե «ով, որքան հարկ է վճարել»  հարցի  հանրայնացումը սոցիալական բևեռացման տարրեր է պարունակում։  Աշխարհում  միայն Ռուսաստանում ու Հայաստանում են հանրայնացնում խոշոր հարկատուների ցանկը՝ նշում է Չիբուխչյանը։

«Սահմանադրությունն ասում է, որ Հայաստանը  սոցիալական պետություն է, ինչը նշանակում է, որ բոլորը հավասար են։ Մինչդեռ ցանկի հրապարակումից ստացվում է, որ այս–այս ընկերությունները շատ հարկ են վճարում ու մեզ պահում են։ Սա սոցիալական բևեռացում է։ Սա ցույց է տալիս,  որ մյուսները փոքրիկ են», –ասում է նա։

Ըստ օրերս հրապարակված  ցանկի՝  2019թ․  հազար խոշոր հարկատուների ցանկի առաջին եռյակում «Գրանտ Տոբակո»–ն, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»–ը և «Գազպրոմ Արմենիա»–ն են։

Back to top button