ԿարևորՄտքերի խաչմերուկ

Առողջությունը հարկո՞վ․ պետության առաջարկը խնդրահարույց է

«Առողջապահական ապահովագրությունը, իհարկե,  անհրաժեշտ է, բոլոր առաջատար պետություններում այն գործում է։ Բայց կամավորության սկզբունքը ևս շատ կարևոր է՝ հաշվի առնելով սոցիալական բաղադրիչը։ Մեր երկրի քաղաքացիների մեծ մասն ունի միջին և միջինից ցածր եկամուտներ», – անդրադառնալով առողջության հարկ անվանումը ստացած  և հասարակական բուռն քննարկումների առիթ դարձած նախագծին՝  նշում է «Հայացք Գյումրիից» հաղորդաշարի հեղինակ, տնտեսագետ Կարեն Ավագյանը։

Տնտեսագետի համար անհասկանալի է նաև , թե ինչու է կառավարությունը ուզում շարժվել ոչ թե պարտադիր բժշկան ապահովագրության,  այլ հարկատեսակ սահմանելու ճանապարհով։

«Եթե ծառայությունը ունի որոշակի գին, ճիշտ չէ տոկոս սահմանել աշխատավարձի նկատմամբ»,–շարունակում է տնտեսագետը։ 

Ավագյանը տարակուսում է նաև, թե ինչու է պետությունն իր վրա վերցնում ողջ գործընթացը և գերադասելի համարում պետական ոլորտ տեղափոխել հսկայական գումարներ․ խոսքը, նախնական հաշվարկներով,  150–500 մլրդ դրամի մասին է։

Back to top button