ԿարևորՀասարակություն

Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը ներկելու առիթով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Երևանի Օղակաձև այգում ռուս նախկին դիվանագետ, գրող Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը ներկելու վերաբերյալ հրապարակման հիման վրա ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում՝ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Շահեն Հարությունյանը՝ հայտնի գործիչ Շանթ Հարությունյանի որդին,  ֆեյսբուքյան իր էջում գրառումն է արել գրող Գրիբոյեդովի արձանը ներկելու մասին:

«Կարմիրով ներկել եմ Ռուսական կայսրության դեսպան, գրող Գրիբոյեդովի արձանը՝ ի պատասխան Նժդեհի հուշատախտակի ներկմանը»: 

Back to top button