ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Պոլիկլինիկաներում անվճար ծառայությունները կավելանան

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Հաջորդ  տարի  Երևանի քաղաքապետարանը նախատեսում  է  ուժեղացնել սրտաբանական ծառայությունը:  Տասը պոլիկլինիկաներում   կտեղադրվեն ժամանակակից սոնոգրաֆիկ  հետազոտության սարքեր: Այս ծրագրով կիրականացնեն  սրտաբանական հիվանդությունների  վաղ հայտնաբերում ու կանխարգելում:   Քանի որ ինչպես ամբողջ  աշխարհում, այնպես էլ Հայաստանում սրտային հիվանդությունները,  դրանցից  բխող  հաշմանդամությունն ու մահացության դեպքերն առաջատար հորիզոնականներում  են, այդ իսկ պատճառով   պոլիկլինիկաներում  այս ծառայությունները   կմատուցվեն   անվճար:

Պոլիկլինիկաների  սրտաբաններն արդեն քաղաքապետարանի միջոցներով  անցնում են անվճար վերապատրաստման դասընթացներ:  Սրտաբանական հիվանդությունները գլոբալ խնդիր են և քաղաքապետարանը փորձում է գլոբալ լուծումներ տալ, և ըստ առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանի՝ այս ոլորտում   հաջողություններ կգրանցեն:

Back to top button