ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Թուրք-ամերիկյան համաձայնությունն ազատ արձակեց Թուրքիայի ձեռքերը. դեսպան

Գերտերությունները կանաչ լույս վառեցին Թուրքիայի ներխուժման համար, իսկ թուրք-ամերիկյան համաձայնությունն ազատ արձակեց  այդ երկրի ձեռքերը` «Ռադիոլուրի հյուրասրահում» ասել է Սիրիայի արաբական հանրապետությունում և Հորդանանի Հաշիմյան թագավորությունում ՀՀ նախկին դեսպան Արշակ Փոլադյանը:

Նա  կարծում է, որ  Անկարան իրականում տարածքային նկրտումներ ունի, բայց իրական նպատակները   փորձում է քողարկել խաղաղասիրական գաղափարներով, ահաբեկիչների դեմ պայքարի անհրաժեշտությամբ:   

Դեսպանը վերջին զարգացումներում փոխհամաձայնությունների մթնոլորտ  է տեսնում  և չի բացառում, որ  հոկտեմբերի 22-ին Սոչիում Էրդողանն ու Պուտինը համաձայնության գան:

Back to top button