ԿարևորՄշակույթ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն նշել է Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակները

Փարիզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում նշել են Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակները՝ հայտնում են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատնից:

Հայաստանի պետական կամերային երգչախումբը հանդես է եկել Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգով: Դրան նախորդել է Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումը:

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:

Back to top button